«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն ինքն է որոշել մեկուսանալ թիմից ու ընդդիմադիրի կեցվածք գրավել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ Թորոսյանն ամբողջությամբ մեկուսացել է թիմակիցներից: ՔՊ-ականներից որևէ մեկի հետ գրեթե չի շփվում, խմբակցության նիստերին ու քննարկումներին հազվադեպ է մասնակցում, առհասարակ, ԱԺ միայն նիստերի օրերին է գալիս, այն էլ միայն իր աշխատասենյակից գնում է նիստերի դահլիճ ու վերջ, պատգամավորների հետ չի շփվում:
ՔՊ-ից մեզ պատմեցին, որ իր պաշտոնավարման ժամանակ առողջապահության ոլորտում տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներից հետո նա մեկ-երկու փորձ է արել թիմակիցների հետ հարաբերություններ կարգավորելու, բացատրելու բայց ապարդյուն. անգամ ՔՊ-ում իր մտերիմները ռեակցիա չեն տվել նրան, շատ սառն են եղել:
Թիմակիցների այս վերաբերմունքից հետո Արսեն Թորոսյանն ինքն է որոշել մեկուսանալ թիմից ու ընդդիմադիրի կեցվածք գրավել: Թերևս սա է պատճառը, որ նա ԱԺ-ում իր թիմակիցներին ավելի սուր ու անխնա է քննադատում, քան ընդդիմադիրները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները