
Իրանում վերջին 6 ամսում աճել է նավթի արդյունահանման ծավալը
Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ վերջին 6 ամսում Իրանի նավթի արդյունահանումն ավելացել է օրական 350 հազար բարելով։
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝Միջազգային Էներգետիկ գործակալությունը «Նավթ -2023» խորագրով իր նոր զեկույցի մի հատվածում, որն ուսումնասիրում է Իրանի նավթի արտահանման իրավիճակը,գրել է․
«Եթե Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, այս երկիրը կարող է աստիճանաբար նավթի արդյունահանումը հասցնել օրական 900 հազար բարելի, այսինքն ներկայիս ծավալին ավելացնել օրական 3 մլն 800 հազար բարել»:
«Իրանական նավթի օրական արդյունահանումը 2022 թվականին աճել է մոտ 130 հազար բարելով և հասել օրական 2,5 միլիոն բարելի»,- ասված է Միջազգային Էներգետիկ գործակալության հրապարակած զեկույցում։