80-ամյա Հարիսոն Ֆորդն մտադիր չէ հեռանալ կինոյից
Հոլիվուդյան դերասան 80-ամյա Հարիսոն Ֆորդը հայտարարել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել տարիքի պատճառով, քանի որ սիրում է նկարահանվել ֆիլմերում։ Այդ մասին գրում է Variety-ն։
«Չեմ ուզում։ Ես չեմ դիմանում, երբ աշխատանք չունեմ։ Ես սիրում եմ աշխատել։ Ես ուզում եմ օգտակար լինել»,- kino.mail.ru-ի հաղորդմամբ, ասել է Ֆորդը։
Դերասանը նշել է, որ ֆիլմը մեկ թիմի համակարգված գործողությունների արդյունք է, որոնք միասին կյանքի են կոչում սցենարում գրված պատմությունը։
«Ես չեմ պլանավորում, թե ինչ եմ ուզում անել այս կամ այն տեսարանում: Ես ինձ պարտավորված չեմ զգում որևէ բան անելու։ Ինձ վրա բնական ձևով ազդում են այն բաները, որոնց վրա աշխատում եմ»,- ասել է Հարիսոն Ֆորդը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան