«Հրապարակ». Աննա Վարդապետյանը միայն նվերներ ստանալ չէ, որ սիրում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար անցնող շաբաթը նվերներով լեցուն էր, նախ՝ փաստաբանների կողմից հեռուստացույց նվեր ստացավ, ապա Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության կողմից՝ 9 համակարգիչ, թուղթ մանրացնելու սարք և այլն։
Բայց Աննա Վարդապետյանը միայն նվերներ ստանալ չէ, որ սիրում է, նաև նվերներ տալ է սիրում։ Զորօրինակ՝ դատախազությունը 429 հազար դրամի հուշանվեր կոնյակներ ու գինիներ է գնել, մասնավորապես՝ 249 հազար դրամի 20 շիշ «Ախթամար» կոնյակ՝ 0.5 լ, հուշանվեր տուփով, 5 շիշ New Ararat 5 կոնյակ, ընդհանուր՝ 84 հազար դրամի, և 96 հազար դրամի New Karas գինի՝ ընդհանուր 20 շիշ։
Դատախազությունը հունիս ամսվա ընթացքում ընդհանուր 390 հազար դրամի ժամանցի ապահովման ծառայություններ է ձեռք բերել։ Այս բոլոր գնումները մեկ անձից գնման ընթացակարգով են կատարվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները