«Օզ» վիրուսով մարդու վարակման ու մահվան առաջին դեպքն աշխարհում գրանցվել է Ճապոնիայում
Ճապոնիայում գրանցվել է Օզ վիրուսով մարդու վարակվելու և դրանից մահվան առաջին դեպքն աշխարհում։ Խոսքը 2022 թվականին կյանքից հեռացած կնոջ մասին է։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս տվյալները հայտնել է Ճապոնիայի առողջապահության նախարարությունը։
Իբարակի պրեֆեկտուրայի 70 տարեկանից բարձր բնակիչը դիմել է բժշկի՝ ջերմության և հոգնածության գանգատներով։ Բժիշկները հիվանդի մոտ թոքաբորբ են ախտորոշել։ Նրա ինքնազգացողությունը վատացել է, կինը հոսպիտալացվել է։ Բժիշկները հայտնաբերել են, որ նրան տիզ է կծել։
Հոսպիտալացումից 26 օր անց կինը մահացել է միոկարդիտից։ Ավելի ուշ բժիշկները պարզել են, որ նա վարակված է եղել «Օզ» վիրուսով։ Նրանք ենթադրում են, որ տզի խայթոցը վարակի պատճառ է դարձել։
Ռիա նովոստին հիշեցնում է, որ «Օզ» վիրուսն առաջին անգամ գրանցվել է Ճապոնիայում 2018 թվականին։ Վարակը տարածվում է տիզերի խայթոցի միջոցով։ Մինչև 2022 թվականն աշխարհում այս վիրուսով վարակվելու դեպք չի գրանցվել։ Միաժամանակ, ինչպես նշում են մասնագետները, նախկինում երկու որսորդների մոտ հայտնաբերվել են վիրուսի դեմ հակամարմիններ։
Ներկայումս աշխարհում Օզ վիրուսի դեմ պատվաստանյութ չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին