Մահացել է Պարի պետական անսամբլի նախկին պարուհի, պարուսույց Նելլի Աբովյանը
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը տեղեկացնում է, որ այսօր 61 տարեկանում կյանքից հեռացել է քոլեջի «Պարարվեստ» ամբիոնի դասախոս, պարուսույց Նելլի Աբովյանը։ Գործընկերներն իրենց ցավակցությունն են հայտնել լավագույն մանկավարժի, պարուսույցի անժամանակ կորստի համար:
Նելլի Արսենի Աբովյանը ծնվել է 1962թ հունվարի 3-ին։
1969-1979թթ. հաճախել է թիվ 49 միջնակարգ դպրոց։
1969-1979թթ. հաճախել է Կանազի կուլտուրայի տան պարային համույթ։ 1980-1984թթ սովորել է Հայկական պետական մանկավաժական ինստիտուտի «Կուլտուրայի» ֆակուլտետի պարային բաժնում։
1980-1984թթ հանդիսացել է պարի պետական անսամբլի պարուհի։
1979-1990թթ. աշխատել է էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումում՝ որպես պարուսույց։ 1979-1993 - թթ. աշխատել է Կանազի մշակույթի պալատում, որպես պարուսույց։
1984 թ.-ից առ այսօր աշխատում էր Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU) Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում որպես դասախոս։
1993-2003թթ. աշխատել է Պաշտպանության նախարարությունում՝ որպես պարուսույց։
1993-2003թթ. աշխատել է Քաղաքային պիոներ պալատում՝ որպես պարուսույց։
1995թ-ից առ այսօր աշխատում էր Կույր և թույլ տեսնող երեխաների դպրոցում` որպես պարուսույց-մանկավարժ։
1995թ-ից առ այսօր աշխատում էր թերզարգացած մանկատան երեխաների դպրոցում` պարուսույց-մանկավարժ։ 1998 թ.-ից առ այսօր աշխատում էր Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես պարարվեստի ամբիոնի դասախոս։
2003-2006թթ. աշխատել է Երեւանի թիվ 114 դպրոցում՝ որպես պարուսույց։
2008թ. երկարամյա գործունեության համար արժանացել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի մեդալի։ 2018թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան