Ուկրաինայի Պոլտավայի մարզում քանդել են Մաքսիմ Գորկու հուշարձանը
Պոլտավայի մարզում քանդվել է խորհրդային գրող Մաքսիմ Գորկու պատվին վերջին հուշարձանը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Telegram-ի ալիքներից մեկին։
«Պոլտավայի մարզում Գորկու հուշարձանների պատմությունը վերջապես ավարտվեց։ Վերջինն ապամոնտաժվեց Վերխնյայա Մանույլովկա գյուղում»,- ասվում է հրապարակման մեջ։
Հուշարձանը բարձր բետոնե պատվանդան էր, որի վրա կանգնեցված էր Գորկու կիսանդրին։
2015 թվականից Ուկրաինայում գործում է այսպես կոչված ապակոմունիզացիայի մասին օրենքը։ Ըստ այդմ ՝ ամբողջ երկրով մեկ քանդվել են հազարավոր հուշարձաններ, վերանվանվել տասնյակ քաղաքներ ու գյուղեր, որոնք կրել են խորհրդային դարաշրջանի նշանավոր գործիչների անունները։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի Չեռնովցի քաղաքում ապամոնտաժել են Պուշկինի հուշարձանը
- Օդեսայում սկսվել են Եկատերինա II-ի հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան