Մոսկվան Արևմուտքին զգուշացրել է ՌԴ-ում ստեղծված իրավիճակը չծառայեցնել իրենց նպատակներին
Մոսկվան նախազգուշացնում է Արևմուտքին Ռուսաստանում ստեղծված իրավիճակն իրենց նպատակներին չօգտագործել ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Գործակալությունը նշել է, որ զինված ապստամբության փորձը ուժեղ դժգահություն է առաջացնում ռուսական հասարակության մեջ, և «դավադիրների արկածախնդիր նկրտումները, ըստ էության, ուղղված են Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմանը, միասնության ոչնչացմանը և միջազգային անվտանգության հուսալի ապահովմանն ուղղված ՌԴ ջանքերին»:
«Մենք նախազգուշացնում ենք արևմտյան երկրներին Ռուսաստանի ներքին իրավիճակի հնարավոր օգտագործման ցանկացած ակնարկից՝ իրենց ռուսաֆոբ նպատակներին հասնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նման փորձերն ապարդյուն են և արձագանք չեն գտնի ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ դրսի ողջամիտ քաղաքական ուժերի շրջանում։
«Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում: Մենք համոզված ենք, որ մոտ ապագայում իրավիճակը կգտնի իր լուծումը՝ արժանի ռուս ժողովրդի և ռուսական պետության դարավոր իմաստությանը: Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներն ու խնդիրները կիրականացվեն», - ասվում է գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Նա ասել է, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։
«Վագների» վարձկանները մտել են Դոնի Ռոստով քաղաք:
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն աշխատում է Կրեմլում. Պեսկով
- ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով. ՀՀ ԱԳՆ
- Սա հարված է թիկունքից․ Պուտին
- ՌԴ ՊՆ-ն «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց
- Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում․ Սոբյանին
- Դոնի Ռոստովում չեղարկել են զանգվածային միջոցառումները, բնակիչներին էլ հորդորել են դուրս չգալ տներից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին