Տիգրան Առաքելյան. Ինձ խոշտանգում էին ու պահանջում ցուցմունք ԱԱԾ տնօրենի և գլխավոր դատախազի դեմ
ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը նոր տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ իրեն խոշտանգել են Քննչական կոմիտեում և ստիպել ցուցմունք տալ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, գլխավոր դատախազի դեմ։
«Ինձ խոշտանգում էին և հարցնում էին՝ Աբազյան Արմենին ճանաչում ես։ Ասում եմ՝ այո։ Hարցնում են՝ Աբազյան Արմենին ե՞րբ ես վերջին անգամ տեսել, ասում եմ, որ չեմ կարող հիշել, հեռուստացույցով եմ տեսել, անձամբ չեմ ճանաչում: Արա, քեզ էշի տեղ ես դրել, քեզ անձամբ էր տալիս ինֆորմացիա՞ն, թե՞ Անդոյի միջոցով: Անդո ասելով վստահաբար գիտեմ, որ ինքը նկատի ունի Անդրանիկ Սիմոնյանին: Նույնաբովանդակ ցուցմունք էր պահանջում ինձանից գլխավոր դատախազի վրա՝ հաշվի առնելով, որ գլխավոր դատախազի ամուսինը 2007-2008 թվականներից իմ ամենամոտ ընկերներից մեկն է»,- պատմում է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Առաքելյանը տեսանյութեր էր տարածել՝ պատմելով ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի ներկայությամբ իրենց խոշտանգելու մասին, ապա հայտնել, որ իրեն գործարք են առաջարկել։
Նշենք, որ հունիսի 20-ին Տիգրան Առաքելյանի եղբայրը՝ Հունան Սարգսյանը համացանցով օգնություն էր խնդրել։ Ըստ նրա՝ քննչականի աշխատակից ներկայացած դիմակավորված անձինք 3 օր առաջ մտել են իրենց առանձնատուն, խուզարկել ու տարել Տիգրանին։ Այս օրվանից նրանից լուր չունեն։
Հունիսի 20-ին Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել էին, որ Տիգրան Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, քրեական գործ է հարուցվել միանգամից մի քանի հոդվածներով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Այս հոդվածներով մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսված։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն՝ Տիգրան Առաքելյանի ասածների մասին. Օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում
- ՔԿ-ում ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյան. «Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք»
- Կարեն Վրթանեսյան. Չկա ու չի կարող լինել որևէ պատճառ, որը կարդարացնի ձերբակալվածին ծեծելը, էլեկտրահարելը
- Քաղաքացին ահազանգում է ՔԿ նախագահի ներկայությամբ ու նրա կողմից իրեն խոշտանգումների ու կտտանքների ենթարկելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին