Կանադան հետաքննություն է սկսել «Տիտան» բաթիսկաֆի հետ կապված դեպքով
Կանադայի իշխանությունները հետաքննություն են սկսել Ատլանտյան օվկիանոսի ջրերում «Տիտան» սուզանավի անհետացման, ապա բեկորների հայտնաբերման գործով։
«Կանադայի տրանսպորտային անվտանգության վարչությունը հետաքննություն է սկսում կանադական դրոշով Polar Prince նավի և մասնավոր «Տիտան» սուզանավի մահացու ելքով վթարի գործով»,- նշված է գերատեսչության կայքում։
ՆՏՎ-ի հաղորդմամբ, հստակեցվում է, որ Կանադայի տրանսպորտային անվտանգության վարչությունը պատրաստվում է անվտանգության տեսանկյունից ստուգել բատիսկաֆը տեղափոխող Polar Prince նավի աշխատանքի հանգամանքները։
Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը դուրս էր եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: Այն ուղևորվում էր Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր։ «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա: Բաթիսկաֆի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր հունիսի 18-ին սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց: Սուզանավի բեկորները հայտնաբերվել են խորտակված «Տիտանիկից» ոչ հեռու:
Սուզանավում են գնվել՝ 58-ամյա բրիտանացի գործարար Համիշ Հարդինգը, որը օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող «Action Aviation»-ի սեփականատերն է, Պակիստանից 48-ամյա գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, «OceanGate» ընկերության տնօրեն 61-ամյա Սթոքթոն Ռաշը, ինչպես նաև 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ-Անրի Նարժոլեն: Նրանք բոլորը համարվում են մահացած։
Հարակից հրապարակումներ`
- OceanGate. Ատլանտայն օվկիանոսում անհետացած «Տիտան» բաթիսկաֆի բոլոր 5 ուղևորները մահացել են
- Ատլանտյան օվկիանոսում անհետացած բատիսկաֆի որոնումների վայրում հայտնաբերվել են նրա բեկորներ
- Ատլանտյան օվկիանոսում անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները շարունակվում են
- «Տիտանիկ»-ի կործանման վայրում զբոսաշրջիկներով սուզանավ է անհետացել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան