«Փաստ». Իշխանական մի ահռելի «բլոկ», Նիկոլ Փաշինյանի ուղղակի ղեկավարմամբ, այս օրերին ինտենսիվ զբաղված է հարցեր կազմելով
«Փաստ» թերթը գրում է.
«Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը «ներկայացավ», իսկ ավելի ստույգ՝ փաստացի նախագահեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: Ընդ որում՝ այս հանդիպումը դռնբաց էր, հեռարձակվում էր ուղիղ եթերում, ինչն ակնհայտ անհավասար պայմաններ ստեղծեց մինչ այդ քննիչ հանձնաժողով հրավիրվածների հետ։
Ըստ էության, Փաշինյանի համար սա «փայլուն» հնարավորություն և առիթ էր հերթական մեծ շոուն ներկայացնելու համար, այնինչ հանրությունը հնարավորություն չի ունենում ծանոթանալ այլոց «ցուցմունքներին»: Ինչպես հայտնի է, այս «սերիալը» շարունակություն է ունենալու հունիսի 27-ին՝ արդեն հարցուպատասխանի ձևաչափով: Այսինքն, քպականներն էլի հավաքվելու են իրենք իրենցով, ասեն-խոսեն, իրենց շեֆին «հարցեր» տան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական մի ահռելի «բլոկ», Նիկոլ Փաշինյանի ուղղակի ղեկավարմամբ, այս օրերին ինտենսիվ զբաղված է հարցեր կազմելով, դրանց դերաբաշխմամբ և «ժողվարչապետի» պատասխանների վրա աշխատանքով, որ «սերիալային» ընթացքը խափանումներ չունենա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները