Ռուսական թատրոնի «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի
Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնԻ Ա․Ն․ Օստրովսկու պիեսի հիման վրա բեմադրած «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով, արժանացել է արտերկրում գործող ռուսական թատրոնների միջազգային 5-րդ փառատոնում արժանացել է դիպլոմի։
Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվում է Նաբերեժնիե Չելնի քաղաքում։
Պիեսի առանցքում խելքից, գեղեցկությունից ու տաղանդից զուրկ զվարճալի մարդուկն է, որը փորձում է դասավորել իր կյանքը, երազում է, կամակորություններ և հիմարություններ է անում և... Եվ անսպասելիորեն շահած է դուրս գալիս ստեղծված իրավիճակից:
Հեղինակային վերամբարձ, միաժամանակ անասելի թեթև տեքստում սուր հեգնանք կա, ժանրային զվարճալի պատկերներում՝ անողոք սարկազմ:
Ներկայացման դերակատարներն են Լալիտա Բուկիան, Անտոն Աղաջանյանը, Ելենա Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանը, Յուլյա Ժդանովան, Անաիդա Գաբրիելյանը, Լև Նալբանդյանը, Ելենա Եսայանը, Թեհմինե Խաչատրյանը։ Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Մերի Սարգսյանը, պարերը`Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան