Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 12:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383․17 դրամ` հունիսի 22-ի համեմատ արժևորվելով 0․11 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 384․50 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 388․50 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 386 դրամ է, վաճառքը՝ 389-390 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 414․03 դրամ (արժեզրկվել է 3 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`424 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420 դրամ է, վաճառքը՝ 425-426 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.35 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․63 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4․20-4․30 դրամ, վաճառքը` 4․55 դրամ։