«ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց ներկա գտնվել ոչ հոգեհանգստին, ոչ հուղարկավորությանը»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է.
«Բարի երեկո,
ուզում եմ շաբաթ օրով ձեզ հետ մի բանով կիսվել:
Այսօր մենք վերջին հրաժեշտը տվեցինք ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, թե ով էր և ինչ ներդրում ուներ Խաչատրյանը ՀՀ քաղաքական դաշտում տասնամյակներ շարունակ՝ չեմ էլ ուզում խոսել, մահացել էր ՀՀ ԱԺ ընտրված պատգամավոր, և ՀՀ ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց ներկա գտնվել ոչ հոգեհանգստին, ոչ հուղարկավորությանը: Նույնիսկ չհամարձակվեցին գրառում անել ԱԺ բացված սգո մատյանում: Սա ոչինչով չի նվազեցնում Խաչատրյանի ով լինելը կամ հարգանքի աստիճանը, սա ի ցույց է դնում մի դահլիճում, հանձնաժողովում իր հետ տարիներով աշխատած մեր ընդդիմադիրների ով լինելը, ատելության խոսք և մեզ տարբեր մեղքեր վերագրողների որակը:
Դուք վախեցաք ինքներդ ձեզանից, ձեր կողքի նստածից, ֆեյսբուքում ապրող և հայհոյող ոչնչություններից:
Դուք պարտվել եք, պարտվել եք ու պարտվելու եք, որովհետև չեք հասկանում պարզ, հասարակ մարդկային բաներ, ու վախենում կորցնել այն, ինչ վաղուց չունեք, դուք մեզ համար քաղաքական ընդդիմախոս չեք, դուք մեր և ժողովրդի համար քաղաքական բեռ եք, որը մենք կրում ենք երևի որպես պատիժ՝ անցած տարիների մեր սխալների համար: Դուք քաղաքական դիակ եք, ում հոգեհանգստին մենք ամեն օր ներկա ենք գտնվում:
Աստված ձեզ դատավոր»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Իշխանական վերնախավում խնդիր են դրել ամեն գնով Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ապահովել ԱԺ ընդդիմադիրների ներկայությունը
- Վիգեն Խաչատրյանի հուղարկավորման ծախսերի հաշվետվության հիման վրա Փաշինյանին առաջարկություն կներկայացնեն
- Ինչ է հիշում համացանցը Վիգեն Խաչատրյանի խոսքերից
- Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը
- «Ճիճու». Վիգեն Խաչատրյանի մահը փոխադարձ վիրավորանքների, մեղադրանքերի պատճառ է դարձել
- Բաբկեն Թունյանն արձագանքել է Վիգեն Խաչատրյանի մահով ուրախացածներին
- Մահացել է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան