Քաղաքական 12:40 26/06/2023 Հայաստան

Երբ հավասար անարգել իրավունքը կապահովեն, այդ ժամանակ էլ ստորագրահավաքը կշարունակենք. Չալաբյան

Երևանի մի շարք թաղապետարաններ հրաժարել են տարածք տրամադրել «Հայաքվե» նախաձեռնությանը ստորագրահավաքի համար։ Ասուլիսում հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության  լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը։

«Հունիսի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է մեր նախաձեռնությունը և նրա լիազոր անձին, որից անմիջապես հետո, նույն օրը, Երևանի բոլոր վարչական  շրջաններին իմ ստորագրությամբ դիմում է ներկայացվել, որպեզի տարածք տրամադրեն։ Դա «Հանրաքվեի» մասին օրենքով  է կարգավորվում։ Սակայն, մեզ համար զարմանալիորեն, որոշ վարչական շրջաններից մերժման պատասխաններ ստացանք, մեծ մասը դեռ չի էլ պատասխանել։

Որոշ վարչական շրջանների ղեկավարներ պատասխանել են, որ իրենք ազատ տարածքներ չունեն, իսկ որոշներն էլ պատասխանել են, որ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից ստացել են գրավոր ցուցում, այն է, որ 2022 թվականի ավագանու ինչ-որ որոշման հիման վրա, իրենք չեն կարող տարածք տրամադրել։ Մեր նախաձեռնությանը մերժել են Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն, Աջափնյակ  վարչական շրջանները», - նշեց նա։

Ա.Պետրոսյանն ասաց, որ Սպիտակ և Դիլիջան համայնքներից նմանատիպ նամակներ են ստացել, այս պահի դրությամբ ունեն դրական պատասխաններ Մասիս, Արարատ, Իջևան, Աշոցք, Ալավերդի, Արմավիր, Մեղրի, Չարենցավան համայնքներից։ Շուրջ 50 համայնքի են դիմել, 15 համայքնից են պատասխան ստացել։ 

Նա հայտնեց, որ այսօր առավոտյան դատախազին հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին՝ հղում անելով Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածին՝ Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։

«Առավոտյան նաև դիմել ենք ԿԸՀ՝  նկարագրել ենք խնդր առարկան, այսօր բանավոր ասել են որ անպայման ևս մեկ անգամ միջոց կձեռնարկեն խնդիրը լուծելու համար։

Պատրաստվում ենք դիմել նաև Հանրապետության նախագահին, ՄԻՊ-ին, մի շարք եվրոպական կառույցների»,- ասաց Ա. Պետրոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է վերանայել ստորագրությունների ժամկետները, քանի որ ժամանակացույցն ընթացքի մեջ է, բայց ստորագրահավաք չի իրականացվում, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասաց. «Բարդ հարց է, նախադեպ չունենք ուղիղ ժողովրդավարության ճանապարհով հանրաքվե նախաձեռնել։ ԿԸՀ ինքը հայտնվել է բարդ իրավիճակում։ Մեզ հատկացված է 60 օր 50 հազար ստորագրություն հավաքելու համար։ Ակնհայտ է, որ դա հնարավոր է, երբ որ  որևէ նման խոչընդոտ չի ստեղծվում։ Ապօրինության դեմ արդեն պայքարում ենք։

Հնարավոր մի քանի լուծում ենք տեսնում, առաջարկել են դրանք նաև ԿԸՀ-ին։ Առաջին՝ վերականգնել կորցրած ժամկետը, դիտարկել հնարավորություն ստորագրահավաքի  ժամկետը երկարացնել ուղիղ այն չափով, որչափով առաջացել են խոչընդոտաները։

Երկրորդ տարբերակ.  եթե մենք տեսնենք, որ խոչընդոտների վերացումն ավելի երկար է տևում, իսկ խոչընդոտների վերացումը պարտադիր պայման է, որպեսզի մեր քաղաքացիներն   անկախ նրանից, թե հանրապետության որ համայնքում են ապրում,  բացարձակ  անարգելք իրավունք ստանան իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելու համար, ապա մենք կվերգործարկենք նախաձեռնությունը։ Այսինքն՝ հիմա կկանգնեցնենք նախաձեռնությունը,  երբ որ օրենքով նախատեսված ամբողջ ծավալով իրավունքները կապահովեն, մենք  վերագործարկում կանենք դրանից հետո։ Մենք չենք մտնի այն թակարդի մեջ, որ լարել են այս իշխանությունները»։

Նա ընդգծեց, որ ստոագրահավաքն իմաստ ունի իրականացնել միայն այն դեպքում, երբ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցել դրան։

«Իշխանությունները թույլ են տալու ու պայման են ստեղծելու, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները օրենքով նախատեսված և սահմանադրությամբ նախատեսված հավասար իրավունք ստանան։ Երբ որ այդ հավասար անարգել իրավունքը  կապահովեն, այդ ժամանակ էլ ստորագրահավաքը կշարունակենք»,- ասաց Ա. Չալաբյանը։

Այս պահին ստորագրահավաքը շարունակվում է միայն էլեկտրոնային տարբերակով։ 

«Ստորագրահավաք չենք իրականացնի, մինչև ստորագրահավաքի համար բոլոր ապօրինի, հակասահմանադրական խոչընդոտները, որոնք հարուցել է գործող վարչակարգն իր դրածոների միջոցով, չվերացվեն ամբողջ ծավալով, այլապես դա կլինի մեր քաղաքացիների իրավունքների խախտում. մեր բոլոր քաղաքացիներն, անկախ նրանից, որտեղ են բնակվում, պետք է հավասար իրավունք ու հնարավորություն ստանան իրենց սահմանադրական իրավունքն իրացելու համար»,- ասաց Ա. Չալաբյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}