«Արցախյան գորգարվեստ» հանրապետական 7-րդ մրցույթը հայտարարված է
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակում հայտարարում է «Արցախյան գորգարվեստ» հանրապետական 7-րդ մրցույթը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍՆ-ից։
«Մրցույթն անց է կացվում 1 փուլով, 2 տարիքային խմբերում՝ ցածր տարիքային խումբ (10-17 տարեկան) և բարձր տարիքային խումբ (18 տարեկան և բարձր), 3 անվանակարգով.
-«Գորգ»,
- «Կարպետ»,
- «Ասեղնագործություն»:
Մրցույթի պարտադիր պայման է արցախյան գորգապատկերների և զարդանախշերի օգտագործումը:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. օգոստոսի 15-ը, իսկ պատրաստի աշխատանքները՝ մինչև սեպտեմբերի 15-ը:
Լրացուցիչ տեղեկությունների ու պարզաբանումների համար կարող եք զանգահարել 047 97 91 34 հեռախոսահամարով»: