Էդգար Ղազարյանին քաղաքապետարան են հրավիրել
Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Այսօր ժամը 17:00-ին հրավիրվել եմ Երևանի քաղաքապետարան հուլսի 5-ի հանրահավաքի ծանուցման հարցով հանրային լսումների։ Չի եղել դեպք, երբ ես ծանուցում ներկայացնեմ Երևանի քաղաքապետարան հանրահավաքի կազմակերպման մասին և քաղաքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով կայացվի դրական որոշում։
Երկու դեպքում` 2022 թվականի օգոստոսի 23-ի և 2023 թվականի հունվարի 28-ի հանրահավաքների կազմակերպման համար քաղաքապետարանի ներկայացրած արգելքներն ու սահմանափակումները ես վիճարկել եմ դատարանում և երկու դեպքում էլ հաղթել եմ դատը։
Բռնապետիկները շարունակում են վճռական գտնվել ապօրինության հարցում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա