Կոնդ թաղամասում կանցացվի մշակութային փառատոն
Երևանի Կոնդ թաղամասում հուլիսի 1-ին ժամը 18։00-23։00-ն կանցացվի մշակութային, երաժշտական փառատոն։ «Գյոթե կենտրոն»-ի երևանյան գրասենյակի մշակութային ծրագրերի համակարգող Հասմիկ Մուրադյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ փառատոնի շրջանակում լինելու են արխիվայն լուսանկարների ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրություններ Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։
Նա հիշեցրեց, որ փառատոնն արդեն երկու անգամ իրականացրել են։
«Ի սկզբանե փառատոն կազմակերպելու գաղափարը ծագեց 2019 թվականին։ «Գյոթե կենտրոնը» ճամբար կազմակերպեց այնտեղ, արդյունքում հասկացանք, որ թաղամասի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, գաղափարը զարգանում է, կարողանում ենք ներգրավել նոր գործընկերների։ Փառատոնի հիմնական նպատակն է՝ Կոնդ թաղամասի պահպանությունը, Կոնդին աջակցելը, ստեղծարար մշակութային հաբեր ստեղծելը»,- ասաց Հ.Մուրադյանը։
«Թեք տեղ» թատրոնի անդամ Նունե Դանիելյանն ասաց, որ փառատոնի գերխնդիրն է Կոնդի պահպանումը, մշակութային միջոցառումներով ևս մեկ անգամ ընդգծում են Կոնդի կարևորությունը որպես հին Երևանի բնակավայրերից մեկը։
Նա նշեց, որ փառատոնի ընթացքում բազմաթիվ միջացառումներ են նախատեսված՝ ցուցահանդես, պերֆորմասն, վերնիսաժ։ Հնչելու է կենդանի երաժշտություն մի քանի խմբերի մասնակցությամբ։