«Հեզբոլլահը» Լիբանանի հարավում խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարքը
Շիա «Հեզբոլլահ» կուսակցությունը երկուշաբթի օրը խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարք, որը խախտել է Լիբանանի օդային տարածքը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է լիբանանյան AL Jadeed հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման հայտարարությունը։
«Դիմադրության ուժերը խոցել են իսրայելական անօդաչու թռչող սարքը, որը ներխուժել է Լիբանանի օդային տարածք Ալ-Ասիայի հովտում՝ երկրի հարավում գտնվող Զիբկին շրջանի մոտ», - կուսակցության հայտարարությունից մեջբերում է հեռուստաալիքը։
Լրացուցիչ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Հարակից հրապարակումներ`
- Բոլթոն. ԱՄՆ սատարում է Իսրայելի՝ «Հզբոլլահի» թունելների ոչնչացման գործողությանը
- Լիբանանի նոր վարչապետ է նշանակվել «Հզբոլահ»-ի թեկնածուն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան