ՄԻՊ. Շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել ՔԿՀ-ներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձ է եղել Խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ.
«Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը:
Խոշտանգումը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Որևէ հանգամանք, այդ թվում՝ պատերազմ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ արտակարգ այլ իրավիճակ չի կարող արդարացնել խոշտանգումները:
Ցավոք, հանցագործության այս տեսակը տարածված է մի շարք երկրներում՝ չնայած քրեականացված լինելու հանգամանքին:
Ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով։ Այդ հանգամանքը պետք է արժանանա պատշաճ գնահատականի:
Պաշտպանը տարեկան ու արտահերթ զեկույցներում մշտապես ընդգծել է մարդու հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի թերությունները։ Դրանք հատկապես ակներև են անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հետևանքով վրա հասած ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգերի բացակայության պարագայում:
Չնայած ոլորտը կատարելագործելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին` ՄԻՊ աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ։
Պաշտպանն այդ հանգամանքը մտահոգիչ է համարում և ընդգծում, որ խոշտանգման և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի։
Ավելին, պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննություն ապահովելու և արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խոշտանգումները կանխարգելելու ուղղությամբ։ Հակառակ իրավիճակը ձևախեղելու է իրավական պետությանը բնորոշ բոլոր արժեքները:
Աշխատանքների անհրաժեշտություն կա նաև խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ ներառյալ անհատական հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով:
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, ամենօրյա աշխատանքով մեր հանրապետությունում փորձում է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը բացառված կլինեն»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Առաքելյան. Ինձ խոշտանգում էին ու պահանջում ցուցմունք ԱԱԾ տնօրենի և գլխավոր դատախազի դեմ
- Փաստաբան. Հասունացել է անձանց խոշտանգելու դեպքերը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը
- ՔԿ-ում ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյան. «Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք»
- Կարեն Վրթանեսյան. Չկա ու չի կարող լինել որևէ պատճառ, որը կարդարացնի ձերբակալվածին ծեծելը, էլեկտրահարելը
- Քաղաքացին ահազանգում է ՔԿ նախագահի ներկայությամբ ու նրա կողմից իրեն խոշտանգումների ու կտտանքների ենթարկելու մասին
- Հունիսի 26-ին՝ Խոշտանգումների զոհերի միջազգային օրը, ՀՀ-ի փաստաբանները բողոքի ակցիա կիրականացնեն. Փաստաբանական պալատ
- Զարմացած եմ, որ փաստաբանի ծեծը և քաղաքացու խոշտանգումը ԱԺ-ում քննարկման հիմնական թեման չէր. Սոս Հակոբյան
- Քաղաքացիների վրա թքելը, ծեծի ենթարկելը, ձեր դավանած ժողովրդավարությո՞ւնն է արդյոք. Դանիելյանը՝ իշխող ուժին
- Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը
- Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահաս տղային ծեծի ենթարկելու գործով նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն
- Արագածավանում երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել
- 18 ամյա տղային ծեծած Նիկոլի մոլագար վկան ձերբակալվել է․ Վահե Սարգսյան
- Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու համար. փաստաբան
- Բաբայանը չի կասկածում, որ ադրբեջանական անցակետը դառնալու է խոշտանգումների կետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան