10 տարվա ընթացքում աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվն ավելացել է գրեթե 25%-ով
Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 10 տարում աճել է 23 տոկոսով՝ 2011 թվականին 240 միլիոնից 2021 թ-ին հասնելով 296 միլիոնի։
Միևնույն ժամանակ, ինչպես գրում է «dw.com»-ը, թմրամիջոցների օգտագործման հետ կապված խանգարումներից տառապող մարդկանց թիվը նույն ժամանակահատվածում աճել է 45 տոկոսով՝ հասնելով 39,5 միլիոնի: Նման տվյալներ ներկայացված է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության հարցերով վարչության զեկույցում, որը հրապարակվել է այսօր՝ հունիսի 26-ին:
Ըստ փորձագետների՝ թմրամոլների թվի աճը միայն մասամբ է բացատրվում աշխարհի բնակչության ընդհանուր աճով։
Մյուս կարևորագույն գործոնը նրանք համարում են սինթետիկ թմրանյութերի աճը, որոնք իրենց «էժան, հեշտ և արագ արտադրության» շնորհիվ արմատապես փոխել են բազմաթիվ անօրինական շուկաներ:
Զեկույցում նշվում է, որ երիտասարդությունը շարունակում է մնալ ամենախոցելի խումբը։ Աֆրիկայում թմրամիջոցների բուժման մեջ գտնվող մարդկանց 70 տոկոսը 35 տարեկանից ցածր է: Ընդ որում, ամբողջ աշխարհում նման բուժում է ստանում այն մարդկանց միայն 20 տոկոսը, որոնք դրա կարիքն ունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան