Ավարտվում է միասնական քննությունների հիմնական փուլը
Վաղն ավարտվում է միասնական քննությունների հիմնական փուլը՝ վերջին քննությունն է՝ ֆիզիկա և հայոց պատմություն:
ԳԹԿ-ից հայտնում են, որ կենտրոնները 17-ն են՝ 6-ը Երևանում, 11-ը՝ մարզերում:
Ընդհանուր առմամբ քննություն է հանձնելու 2273 դիմորդ, որից 1131-ը ֆիզիկա և 1142-ը՝ հայոց պատմություն: Մարզերում քննությունների մասնակցելու է 1440 դիմորդ, նրանցից 700-ը ֆիզիկա է հանձնելու, 740-ը՝ հայոց պատմություն: Երևանում դիմորդների թիվը 833 է, նրանցից 431-ը ֆիզիկա է հայտագրել, 402-ը՝ հայոց պատմություն:
Երևանի քննական կենտրոններից 3-ում ֆիզիկա են հանձնելու, մյուս 3-ում՝ հայոց պատմություն.
թիվ 11 հիմնական դպրոց, հայոց պատմություն, 121 հոգի, թիվ 189 ավագ դպրոց, հ. պ. ,141 հոգի,
թիվ 190 ավագ դպրոց, հ.պ., 140 :
Թիվ 14 հիմնական դպրոց, ֆիզիկա, 160 դիմորդ,
թիվ 155 հիմնական դպրոց,ֆիզիկա, 151,
թիվ 170 ավագ դպրոց, 120:
Երկու առարկային էլ հատկացվում է 3-ական ժամ, ավարտից 2,5-3 ժամ հետո թեստերն ու ճիշտ պատասխանները կլինեն ԳԹԿ-ի atc.am կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան