ԱԺ-ն կհաստատի 100 մլն դոլարի նոր վարկը, որը կուղղվի 2023 թ բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը
«Նախատեսվում է բյուջետային աջակցության նպատակով 92.3 մլն եվրո, կամ 100 մլն դոլարին համարժեք միջոցներ ներգրավել»,-ԱԺ-ում հայտնեց ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ զեկուցելով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Փոխնախարարն ասաց, որ դրանք ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Ըստ Հակոբյանի՝ բյուջեով նախատեսված է 350 մլն դոլար արժողությամբ բյուջետային վարկեր ներգրավել, իսկ 100 մլն դոլարի նոր վարկն ուղղվելու կապիտալ ծախսերին՝ ճանապարհների, դպրոցների և մանկապարտեզների կառուցմանը, որոնք ունեն մուլտիպլիկատիվ ազդեցություն:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ վարկը ներգրավվում է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողությունների շրջանակներում, ինչի ուղղությամբ բնապահպանական ուղղվածությամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ և բարեփոխումներ են արվել:
Էդուարդ Հակոբյանը նաև հայտնեց, որ վարկը տրամադրվում է 3.6 %-ով:
Հարակից հրապարակումներ`
- 1300 ուսուցիչ օգոստոսի 20-ից այլևս չեն կարող աշխատել դպրոցներում
- «Դու»-ն, դու ես, չհամարձակվես ԱԺ նախագահի հետ «Դու»-ով խոսես.Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
- Սահմանադրական անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտն այսօր վարչական բյուրոկրատիան ձախողում է. Արծվիկ Մինասյան
- ԱԺ-ն առանց ընդդիմության սկսեց կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան