ԱԺ-ն առանց ընդդիմության սկսեց կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանը
ԱԺ-ն այսօր առանց ընդդիմության սկսեց կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանը:
Նիստի սկզբում ՔՊ-ական պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանկարծամահ եղած պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը
Օրակարգում ընդգրկված է 17 հարց:
Ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ դեռ 2011 թվականին օրենք էր ընդունվել, որով սահմանվում էր, որ դպրոցներում կարող են աշխատել միայն բարձրագույն կրթություն ունեցողները և հնարավորություն էր տրվել նման կրթություն չունեցող ուսուցիչներին այդ ընթացքում ստանալ բարձրագույն կրթություն, սակայն այդ տարիների ընթացքում դեռ 1300 ուսուցիչ չեն ստացել բարձրագույն կրթություն և նրանք օգոստոսի 20-ից չեն կարող աշխատել դպրոցում:
Ժաննա Անդրեասյանը ասաց, որ այդ պատճառով հրատապ կարգով ներկայացրել են օրենքի նախագիծ, որով վերջիններիս հնարավորություն են տալիս մասնակցել կամավոր ատեստացիային և եթե 60 % և ավել արդյունք ապահովեն, ապա կարող են շարունակել աշխատանքը դպրորցում:
Օրենքի մեկ այլ փոփոխությամբ էլ Հայաստանի մանկավարժական համալսարանի վերջին կուրսի ուսանողներին հնարավորություն կտրվի ուսման վերջին տարին ուսուցիչ աշխատել գյուղական բնակավայրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան