Փաստաբանները բռնցքամարտի ձեռնոցներ նվիրեցին Ոստիկանության կենտրոնականի բաժնի պետին
«Բռնարարը ոստիկան չէ», «Ոչ բռնությանը», «Վերջ ոստիկանական բռնությանը». Նման գրություններով ցուցապաստառներով փաստաբանները երթ իրականացրեցին պալատից դեպի ոստիկանության շենք՝ ընթացքում անցորդներին, վարորդներին իրազեկոլով մեկօրյա գործադուլի մասին, կոչ անելով դադարեցնել փաստաբանների նկատմամբ բռնությունները, պատժել մեղավորներին։
Նրանք ոստիկանության կենտրոնկանաի բաժնի պետի համար նվեր էին պատրաստել՝ բռնցքամարտի կարմիր ձեռնոցներ, նկատի ունենալով վերջին դեպքը, երբ փաստաբան Կարեն Ալաբերդյանն այդ բաժանմունքում ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկվել, իսկ մինչ այդ խոշտանգել էին Ալավերդյանի վստահորդին։
Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի դիմաց փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց պայքարը ոչ թե իրավապահ համակարգի դեմ է, այլ այն աշխատակիցների, որոնք չարաշահում են իրենց լիազորությունները, ձեռք են բարձրացնում քաղաքացիների ու փաստաբանների վրա։
«եթե ոստիկանությունն այս դեպքին խիստ արձագանք չտա, ապա անուղղակիրոեն իր վրա կվերցնի այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը։ Մենք այն բաժնում ենք, որտեղ մեր գործընկերը բռնության է ենթարկվել»,-ասաց Զոհրաբյանը։
Նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որոնք ուղեկցեցին երթն ու ապահովեցին անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՓՊ նախագահ. Մեր պահանջներից որևէ մեկը չի կատարվել
- Փաստաբանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Մկրտչյանի հիշատակը
- Բռնության ենթարկված փաստաբանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով
- Ա. Ֆանյան. Գուցե հիմա գլխավոր դատախազը մտաբերի փաստաբանի նկատմամբ բռնության դեպքերը
- Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին
- Արա Զոհրաբյան. Մենք սա կուլ չենք տալու
- ՓՊ նախագահ. Կարծես թե մենք վերադառնում ենք 90-ական թվականներ, անթույլատրելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան