Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 14-հարկանի բարձրահարկ շենք է փլուզվել
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 14 հարկանի բնակելի շենք է փլուզվել։ Փլատակներում մեծ թվով մարդիկ կան, գրում է «Mir24.ru»-ն՝ հղում անելով տեղական «MENA» գործակալությանը։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելքում գտնվող Սիդի-Բիշր շրջանում։ Արտակարգ պատահարի հետևանքով շենքի բազմաթիվ բնակիչներ և շենքում գտնվող սուպերմարկետի այցելուներ գտնվում են փլատակներում։
Բացի այդ, վնասվել են մոտակայքում կայանված մի քանի մեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել բժիշկներն ու փրկարարները, հայտնում է։
Նշվում է, որ ապրիլին Ալեքսանդրիայում չորսհարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով էլ վեց մարդ էր զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել Ալ-Վարդիյան թաղամասում (քաղաքից արևմուտք)։