ԱԻՊԾ սակրավորները մեկ շաբաթում հայտնաբերել են 159 միավոր ռազմամթերք
023 թվականի հունիսի 19-26-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1103 զանգ, որից 11-ը՝ տեխնածին, 47-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:
«Օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ ավելացել է բնակելի տարածքներում սողունների հայտնվելու դեպքերը:
Օձերի հայտնաբերման մասով 8 կանչ է գրանցվել, 4-ը՝ Ստեփանակերտում, 3-ը՝ Մարտակերտի և մեկ դեպք՝ Մարտունու շրջաններում:
ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս սողուններին հայտնաբերելու դեպքում ինքնուրույն գործողություններ չանել, անմիջապես հայտնել ծառայության թեժ գծին՝ 911 հեռախոսահամարին:
Նշված ժամանակահատվածում հրդեհի վերաբերյալ կանչեր չեն արձանագրվել, դրան նպաստել է նաև անձրևի տեսքով ամենօրյա տեղումները: Սակայն, հրդեհավտանգ շրջանն արդեն սկսված է: Այս առումով, ՆԳ նախարարության կողմից իրականացվում են համապատասխան իրազեկման և կանխարգելիչ գործողություններ, բնակչության անվտանգության ապահովման, հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու ուղղությամբ։
Դրա հետ մեկտեղ, ծառայությունում ամենօրյա ռեժիմով տարվում են համապատասխան ուսումնական և գործնական պարապմունքներ։
Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 159 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Ծառայության սակրավորները բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, բնակելի տարածքներում և գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված հողատարածքներում իրականացնում են հետախուզական և հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանքներ:
Անցած շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 9 դռան և 8 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 7 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին