Ադրբեջանն ու Թուրքիան քննարկում են անօդաչու սարքերի համատեղ արտադրության հարցը
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկում են անօդաչու սարքերի համատեղ արտադրության հարցը։ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում։
«Որոշման մասին հանրությունը կտեղեկացվի առաջիկայում»,-ասել է ադրբեջանցի նախարարը։
Նա նշել է, որ Ադրբեջանը եղբայրական Թուրքիայի հետ սերտ համագործակցություն ունի։
«Մենք համատեղ նախագիծ ունենք։ Հարցը վերաբերում է ոչ միայն թռչող անօդաչու նոր համակարգերի ձեռքբերմանը, այլև դրանց համատեղ արտադրությանն ու այստեղ շահագործմանը»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան