Ալեն Սիմոնյան. Պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել
«Անշնորհակալ գործ է կանխատեսում անել, թե արդյոք Ադրբեջանի վերջին գործողությունները կարող են բերել լայնածավալ ռազմական գործողությունների»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իհարկե, մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում: Բանակին ուղղված գործողությունները, բարեփոխումները հենց այդ տրամաբանությամբ են առաջ գնում: Այսինքն անկախ նրանից, թե այդ սադրանքները կլինեն, թե չեն լինի, մենք այդ տրամաբանությամբ ենք գնում:
Մշտապես կրակոցներ եղել են դեռ արցախյան առաջին պատերազմից հետո»,-ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանը խաղաղության է պատրաստվում, կոչ է անում Ադրբեջանին նույնպես այդ տրամաբանության մեջ խոսել ու գործել։
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել. «Բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս, այդ փոփոխություններին մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ ադրբեջանական կողմը։ Ես լիահույս եմ, այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»։
Նրա խոսքով, Ադրբեջանի մոտ չի ստացվելու էթնիկ զտումներ անել, առնվազն Հայաստանը դա թույլ չի տալու՝ օգտագործելով բոլոր միջազգային լծակները։
Ա.Սիմոնյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` թվային ձևակերպումով. «Ալիևն ասում է՝ ես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չունեմ: Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չունեմ, կարծում եմ՝ ունեմ. փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում ու ընդունել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն
- Ադրբեջանը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ
- Հայկական կողմը շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը. Սուրեն Պապիկյան
- Պատել. ԱՄՆ-ը հավատում է, որ Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է
- Ադրբեջանի ԱԳ նախարար. Բաքուն և Երևանը խաղաղության շեմին են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին