Ասադը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է սիրիացի փախստականների վերադարձի հարցը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկուշաբթի օրը քաղաքական բանակցություններ է վարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համակարգման, ահաբեկչության դեմ պայքարի և սիրիացի փախստականների վերադարձի հարցերը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Սիրիայի ղեկավարի գրասենյակից։
Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Վերշինինը Դամասկոս այցի ընթացքում բանակցություններ կվարի Ասադի հետ։
«Նախագահ Բաշար ալ-Ասադը քաղաքական բանակցություններ է վարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հետ։ Քննարկվել են Սիրիայի և Ռուսաստանի հարաբերությունները, երկու երկրների միջև համակարգումը, հատկապես վերջին իրադարձությունների լույսի ներքո, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի և երկու երկրների համատեղ ջանքերի հարցերը։ Այս համատեքստում ընդգծվել է սիրիացի փախստականների վերադարձի հարցն իրենց երկիր»,- ասվում է Ասադի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան