Ավստրալիան Ուկրաինային ևս 73,4 մլն դոլար կհատկացնի որպես ռազմական օգնություն
Ավստրալիայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի 73,4 մլն դոլարի չափով ֆինանսական օգնության հերթական փաթեթը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ միջոցները կուղղվեն ռազմական տրանսպորտի և զինամթերքի գնմանը:
Նրա խոսքով՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար Ավստրալիայի իշխանությունները «110 միլիոն ավստրալիական դոլար (73,4 միլիոն դոլար) կուղարկեն իրենց միջազգային գործընկերներին»։
«Ուկրաինան կարող է հույս դնել Ավստրալիայի վրա։ Մենք կշարունակենք աջակցել այդ երկրին, որպեսզի նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հաղթեն»,- ասել է Ալբանեզեն՝ նշելով նաև, որ Կանբերայի հատկացրած գումարներով ձեռք կբերվեն միջոցներ, որոնք անհրաժեշտ են ուկրաինական զինված ուժերին «մարտի դաշտում հաղթանակ տանելու համար»։