Եղցահողի և Լիսագորից բնակիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են Ստեփանակերտ և վերադարձել
Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող և Լիսագոր համայնքներից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր՝ հունիսի 26-ին, երթուղային միկրոավտոբուսով բնակիչներ են մեկնել Ստեփանակերտ եւ վերադարձել գյուղեր: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը:
«Հունիսի 23-ին՝ ուրբաթ օրը, հարևան Հին Շեն և Մեծ Շեն համայնքների բնակիչները ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են Ստեփանակերտ՝ կենցաղում անհրաժեշտ ապրանքատեսակներ ձեռք բերելու նպատակով: Անընդհատ առաջացող խնդիրները ինչ-որ ձևով փորձում ենք հարթել, քանի որ Շուշիի շրջանի մեր չորս գյուղերը կրկնակի շրջափակման մեջ են»,-նշել է Ա. Հակոբյանը:
Համայնքապետի հաղորդմամբ, գյուղացիները ժամանակին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս են կատարել, և այս օրերին ստացված բերքը հավաքում են, ինչը որոշ չափով լրացնում է պարենամթերքի պակասը:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Արցախում սով է
- Կոչ ենք անում Բաքվին՝ ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկությունը․ Զախարովա
- «Ամոթ մեզ բոլորիս, որ թույլ ենք տվել ու վեց ամսից ավելի է Արցախը շրջափակված է»
- Արցախցի 30-ամյա կինը սթրեսի ու թերսնման պատճառով կորցրել է երեխային․ շրջափակման հետևանքներն Արցախում
- Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների, այդ թվում ալյուրի մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ
- Մետաքսե Հակոբյան. Այդ առումով էլ այսօր պարտված ենք
- Շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարդկային ջանքեր են պահանջվում. ՄԻՊ
- Հին Շենի ծանր հիվանդություն ունեցող բնակիչները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու հնարավորությունից
- Բեգլարյան. Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա
- Կյանքի ճանապարհի շրջափակման պայմաններում Արցախի բժիշկները վերապատրաստվում են հեռավար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան