Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի»- լավագույն խաղացող
«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի երկրպագուները կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ճանաչել են թիմի լավագույն խաղացող 2022/23 մրցաշրջանում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ՖԱ-ից։
Քվեարկության արդյունքում Սպերցյանը ստացել է մասնակիցների ձայների 48,78 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբան (19%), երրորդը՝ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը (8,34%)։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ։
Այպիսով, կիսապաշտպանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ «Կրասնոդարի» այս մրցաշրջանի լավագույն խաղացողը։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականի 23-ամյա խաղացողը ճանաչվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է ։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում ։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան