Լավրովը՝ ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը RT-ին տված հարցազրույցում ասել է, որ յուրաքանչյուր մեծահասակ կարող է գնահատել արտաքին արձագանքը Վագներ խմբի առաջնորդ Եվգենի Պրիգոժինի ապստամբության շուրջ տեղի ունեցած իրադարձություններին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Միջազգային արձագանքը բոլորը կարող են տեսնել և լսել։ Դե, յուրաքանչյուր չափահաս մարդ, կարծում եմ, կարող է լիովին գնահատել այս արձագանքը»,- հայտարարել է նախարարը՝ պատասխանելով Պրիգոժինի գործողությունների վերաբերյալ միջազգային արձագանքներին։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ի գիշերը «Վագների» ռազմական խմբավորման անդամները գրավել են Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե ՌԴ ԶՈւ-ի կողմից իրենց ճամբարներին հասցվել է հրթիռային և ռմբակոծություններ հարվածներ, ինչը հերքվել է ՌԴ ՊՆ-ն։
Հարակից հրապարակումներ`
- Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել․ ՏԱՍՍ
- Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է․ Պեսկով
- Պրիգոժին. Շրջվում ենք և մեկնում դաշտային ճամբարներ
- ՌԴ ՊՆ-ն «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց
- Պրիգոժինն ասել է, որ Պեսկովի որդին՝ Նիկոլայը, հրետանավոր է ծառայել «Վագներ» ՄՌԿ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան