«SOS Artsakh». ՀՅԴ-ն 24- ժամյա նստացույց կիրականացնի ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց
Հունիսի 27-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույցեր ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«SOS Artsakh»․ 24 ժամյա նստացույց ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Նստացույցերի նպատակը Արցախում տիրող իրավիճակի վրա միջազգային հանրության ուշադրությունը սևեռելը և ապօրինի շրջափակման հաղթահարման ուղղությամբ անհապաղ գործողություններ ձեռնարկելու պահանջը լսելի դարձնելն է»,- նշում են ՀՅԴ-ից։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ նստացույցը բոլոր վայրերում կմեկնարկի հունիսի 27-ի առավոտյան 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին, ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը խախտել է հրադադարը, կրակել տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Արցախի ԱԳՆ. Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր ու սպառնալիք է
- Բաքուն դժգոհ է, որ Արցախի իշխանությունները չեն ընդունում իրենց օգնության առաջարկը
- Վերականգնվել է Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստան
- Արցախի ԱԳՆ-ն կոչով դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին
- Ծայրահեղ ծանր վիճակում Արցախից Հայաստան տեղափոխված մեկ տարեկան երեխան ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր
- Արցախից տեղահանված ընտանիքների համար Բարձրավանում կառուցվել է մոդուլային տնակ ու ջերմոց
- ՄԻՊ. Ադրբեջանի կողմից արգելապատնեշի տեղադրումն Արցախահայությանը լրացուցիչ հոգեբանական ճնշումների ենթարկելու ազդակ է
- Արցախից՝ ԵԽԽՎ-ին. Եթե իսկապես ցանկանում եք կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտումը, պետք եբ պատժամիջոցներ Ադրբեջանի վարչակազմի նկատմամբ
- Ադրբեջանը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան