«Հայաքվե»-ն նաև քաղաքապետարան է դիմել
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի հայտարարությունից հետո քաղաքապետարանն արձագանքեց, որտեղ մասնավորապես նշվում է.
«Վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույտվություն ստանալու խնդրանքով»։
Պարզվում է՝ նախաձեռնությունը դիմել է նաև քաղաքապետարան։ Սակայն այդ մասին քաղաքապետարանի հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկա։
Panorama.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության վարչության Ժ/Պ Լևոն Սարդարյանը հաստատեց՝ դիմում ստացել են։
«Դիմումը ստացել ենք ուրբաթ երեկոյան։ Դիմացը եղել են ոչ աշխատանքային օրեր։ Այսօր՝ օրացույցային երրորդ օրվա ընթացքում դիմումին, կարծում եմ, պատասխան կլինի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանն արձագանքում է Չալաբյանի հայտարարությանը
- Ահազանգ. Քաղաքապետարանը տարածքներ չի տրամադրում «Հայաքվե»-ին ստորագրահավաքի համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան