Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի նոր նշանակումների մասին:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն:
Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանը, ազատվելով Ուկրաինայի Հայոց թեմում իր ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում:
Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում:
Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը, ազատվելով Քահանայից Պատրաստման Լսարանի տեսչի պաշտոնից, ծառայության է կոչվել Ուկրաինայի Հայոց թեմում:
Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում»:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
- Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
- Մայր Աթոռում մեկնարկել է միաբանական համագումարը
- Մայր Աթոռում տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը
- Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
- Մայր Աթոռի Դիվանապետը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան