Մելիքյանը՝ դատախազության հայտարարության մասին. Սա նման է ջուր ուզողին բաժակ տալուն
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որ այսօր գործընկերների հետ մասնակցում էր բողոքի ակցիային, անդրադարձավ դատախազության այսօր տարածած հաղորդագրությանը։
«Սա նման է ջուր ուզողին բաժակ տալուն։ Մնացած կառույցներից որևէ արձագանք չկա։ Կարծում եմ՝ դեռևս չեն գիտակցում փաստաբանների տրամադրվածութան լրջությունը»,-ասաց Ռ. Մելիքյանը։
Նա ընդգծեց, փաստաբանները վճռական են տրամադրված, այս պատճառով այսօրվա գործադուլը համարում են ոչ թե մեկօրյա, այլ՝ առայժմ մեկօրյա։
«Հուսով եմ, որ մեր գործընկերները կշարունակեն իրենց վճռականությունը, իհարկե սա այն անցանկալի սցենարի դեպքում, եթե սայլը տեղից չշարժվի։ Այս ակցիան ուղղված է ոչ թե փաստաբանների շահերի պաշտպանությանը, այլ բոլոր քաղաքացիների, որոնք կամ վստահորդ են, կամ պոտենցիալ վստահորդ։ Յուրաքանչյուրի երեխային վաղը զբոսնելիս կարող են տանել բաժին ու ծեծի ենթարկել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի՝ ոստիկանության բաժանմունքներում փաստաբաններին ծեծի ենթարկելու պատասխանատուների մասին հարցին, ապա ըստ Ռ. Մելիքյանի, քաղաքական իշխանությունն է։
«եթե քաղաքական ղեկավարությունն ուզենար, խնդիրն արագ կլուծվեր։ Իսկ հիմա զբաղված են հակահայ քաղաքականությամբ ու ժամանակ չունեն խնդիրների լուծման համար»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները բռնցքամարտի ձեռնոցներ նվիրեցին Ոստիկանության կենտրոնականի բաժնի պետին
- ՓՊ նախագահ. Մեր պահանջներից որևէ մեկը չի կատարվել
- Բռնության ենթարկված փաստաբանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա