Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել․ ՏԱՍՍ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործի հետաքննությունը չի դադարել։ Այս տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել է Գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրը։
«Պրիգոժինի նկատմամբ քրեական գործը չի կարճվել։ Հետաքննությունը շարունակվում է», - ասել Է գործակալության զրուցակիցը։
Երկուշաբթի «Կոմերսանտ» թերթը հաղորդել Է, որ հունիսի 26-ի առավոտյան զինված ապստամբության կազմակերպման վերաբերյալ քրեական գործը, որի գլխավոր մեղադրյալըՊրիգոժինն է, չի դադարեցվել և շարունակում է հետաքննվել Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչության քննիչի կողմից:
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Նա ասել է, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։
Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հետ։ Վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, Պրիգոժինը կմեկնի Բելառուս։
Հարակից հրապարակումներ`
- Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է․ Պեսկով
- Պրիգոժին. Շրջվում ենք և մեկնում դաշտային ճամբարներ
- Չորս շրջաններից սահմանափակվել է մուտքը Ռոստովի մարզ
- Պրիգոժինն ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը
- Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացվել են շուրջ 80 հեռախոսազանգ
- Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում․ Սոբյանին
- Դոնի Ռոստովում չեղարկել են զանգվածային միջոցառումները, բնակիչներին էլ հորդորել են դուրս չգալ տներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան