Ներգրավված չենք Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններին․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցնում է, որ հավաքական Արևմուտքը ներգրավված չի եղել Ռուսաստանում ապստամբության փորձին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հստակ հասկացրեցինք, որ ներգրավված չենք Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Մենք դրա հետ կապ չունենք: Դա ներքին ռուսական համակարգի պայքարի մի մասն էր»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ Տանը։
Միաժամանակ նա ասել է, որ Վաշինգտոնը, անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից, կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Բայդենը նշել է, որ այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ շաբաթավերջին նրանց միջև կայացած հեռախոսազրույցում։
Հարակից հրապարակումներ`
- Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել․ ՏԱՍՍ
- Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է․ Պեսկով
- Պրիգոժին. Շրջվում ենք և մեկնում դաշտային ճամբարներ
- Պրիգոժինն ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը
- ՌԴ ՊՆ-ն «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան