Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ծանոթացել են Վալմարի ստեղծագործություններին
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) արվեստանոց և նկարչի արվեստի սրահ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Ժողովրդական նկարիչը ներկայացրել է իր աշխատանքները, պատմել երկարատև գործունեության մասին:
Ցուցասրահը ներկայացնում է Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։
Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան