Հայաստանում 2023 թ-ի հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12․5%-ով։ Մայիս ամսվա ՏԱՑ-ը ապրլի նկատմամբ կազմել է 7․7%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ մայիսի համեմատ՝ 13․7%:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հինգ ամիսներին աճել է 3%-ով, իսկ 2022թ-ի մայիսի համեմատ՝ 5․3%-ով:
Շինարարության ոլորտում այս տարվա հունվար-մայիսին արձանագրվել է 16․7%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում գրանցվել է 3․1%-ի անկում։
Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալները հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 24․5%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 19․9%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա հունվար-մայիսին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5․2%-ով, իսկ 2022 թ-ի մայիսի համեմատ՝ 1․3%-ով։
Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում էլ այս տարվա հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 86․9%-ի աճ, ընդ որում` արտահանումն ավելացել է 93.3%-ով, ներմուծումը՝ 83․3%-ով:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չի հրապարակել, մինչդեռ ամեն ամիս մակրոտնտեսական ցուցանիշներում այդ տվյալները ներառվում էին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան