Շատ վատ ցուցանիշ է. Ավինյան
«Պլանավորվածի համեմատ փաստացի երթուղի է դուրս եկել 11 տոկոսով պակաս ավտոբուս»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։
Նիստը նախագահող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց` շատ վատ ցուցանիշ է, որ ավտոբուսները պլանայինից 11 տոկոսով պակաս են երթուղի դուրս գալիս։ Նա նշեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հիմնական գործը հասարակական տրանսպորտի սպասարկումն է և կազմակերպումը։
«Հետևապես, մեր գործընկերների խնդրանքները և ավտոբուսներն այլ ուղղությամբ օգտագործելը չի խրախուսվում, եթե մենք ունենք պլանայինից շեղումներ։
Եթե կունենանք ավելի ավտոբուսներ, այդ ժամանակ կարող ենք օգնել մեր գործընկերներին։
Բայց Երևանում ավտոբուսների քանակը միշտ պետք է պլանայինին մոտ լինի, մնացածն արդեն ածանցյալ է։ Քիչ ավտոբուս դուրս եկավ, ժամանակային ինտերվալներն ավելի մեծացավ, մարդիկ գործից ուշացան»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան