Times. Կործանված «Տիտան» բատիսկաֆի տերը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի հայտնի հաճախորդներ միանան արշավախմբին
OceanGate-ի հիմնադիր Սթոքթոն Ռաշը, ով ղեկավարում էր անհետացած «Տիտան» սուզանավը Ատլանտյան օվկիանոսում, մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի հայտնի հաճախորդներ միանան արշավախմբին։ Նյուզ.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Times-ը՝ վկայակոչելով Triton Submarines-ի գործադիր տնօրեն Պատրիկ Լահեյին: Նրա խոսքով, նա դա արել է՝ չնայած սուզանավի անվտանգության վերաբերյալ փորձագետների մտահոգություններին։
«Նա կարող էր համոզել նույնիսկ նրան, ով գիտեր և հասկանում էր ռիսկերը... դա իսկապես բավականին «գազանաբար էր»»,- ասել է նա:
Ավելի վաղ OceanGate-ը հայտնել էր, որ «Տիտան» բաթիսկաֆում գտնվող հինգ հոգին էլ մահացել են։ Սուզանավի բեկորները հայտնաբերվել են Ատլանտյան օվկիանոսում հունիսի 22-ին։ ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել էր, որ սուզանավը պայթել է անհայտ պատճառով: Ավելի վաղ ԱՄՆ առափնյա պահպանության ներկայացուցիչ Ջոն Մոգերը հայտնել էր, որ բեկորների հայտնաբերումից հետո փորձագետները եզրակացրել են, որ նավը ենթարկվել է «աղետալի պայթյունի, որը հենց ներսում է եղել»։
Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը դուրս էր եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: Այն ուղևորվում էր Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր։ «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա: Բաթիսկաֆի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր հունիսի 18-ին սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց: Սուզանավի բեկորները հայտնաբերվել են խորտակված «Տիտանիկից» ոչ հեռու:
Սուզանավում են գնվել՝ 58-ամյա բրիտանացի գործարար Համիշ Հարդինգը, որը օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող «Action Aviation»-ի սեփականատերն է, Պակիստանից 48-ամյա գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, «OceanGate» ընկերության տնօրեն 61-ամյա Սթոքթոն Ռաշը, ինչպես նաև 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ-Անրի Նարժոլեն: Նրանք բոլորը համարվում են մահացած։
Հարակից հրապարակումներ`
- Կանադան հետաքննություն է սկսել «Տիտան» բաթիսկաֆի հետ կապված դեպքով
- «Տիտան» բատիսկաֆի կործանման պատճառ կարող էր լինել կորպուսի թերությունը
- OceanGate. Ատլանտայն օվկիանոսում անհետացած «Տիտան» բաթիսկաֆի բոլոր 5 ուղևորները մահացել են
- Ատլանտյան օվկիանոսում անհետացած բատիսկաֆի որոնումների վայրում հայտնաբերվել են նրա բեկորներ
- Ատլանտյան օվկիանոսում անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները շարունակվում են
- «Տիտանիկ»-ի կործանման վայրում զբոսաշրջիկներով սուզանավ է անհետացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է