ՓՊ նախագահ. Մեր պահանջներից որևէ մեկը չի կատարվել
«Չորս ամսվա ընթացքում մեր գործընկերները՝ փաստաբանները ենթարկվեցին բռնության։ Փաստաբանական համայնքը, ակնկալելով պետական իրավասու մարմինների, միջազգային գործընկերների համապատասխան գնահատականը, ցավոք սրտի, այն չտեսավ առ այսօր»,-ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանը։
Նա հիշեցրեց, որ փաստաբաններն օժտված են օրենքով ամրագրված մի շարք երաշխիքներով՝ փաստաբանին խուզարկելու, գաղտնալսելու, նրան գործունեությանը միջամտելու, խոչընոդոտելու արգելքը։
«Վերջին շրջանում մենք տեսնում ենք այդ երաշխքիների բացարձակ անտեսում։ Երբ փաստաբանը, լինելով իրավապաշատպան, առաքելություն ունենալով արդյունավետ իրականացնել իր վստահորդների պաշտպանությունը, ենթարկվում է բռնության ոստիկանական բաժանմունքներում։ Վերջին դեպքով մենք առ այսօր չենք տեսնում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը։ Միջադեպում ներգրավված անձինք շարունակում են իրենց պաշտոնավարումը։ Ցավոք սրտի, մեր համայնքը չի տեսնում այն գործիքակազմը, որը պետք է կիրառվեր նման իրավիճակներում»,-արձանագրեց պալատի նախագահը։
Բաբայանը հիշեցրեց, որ պալատը պահանջներ է ներկայացրել ՆԳ նախարարությանը, սակայն մինչ օրս այդ պահանջներից որևէ մեկը։
«Այսօր մենք ստիպված ենք մեր բողոքի ակցիան իրականացնել գործադուլի միջոցով՝ հասարակության ուշադրությունը հրավիրելով փաստաբանի դերի, առաքելության վրա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ փաստաբանները չեն ընկճվելու, իրականացնելու են իրենց խախտված իրավունքների պաշտպանությունը, որը լինելու է արդյունավետ։
Ասուլիսի մասնակից փաստաբան ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանն էլ ընդգծեց, այսօր խորհրդանշական օր է, նշվում է խոշտանգումների զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
Ասուլիսին հաջորդեց երթ։ Փաստաբանները շարժվեցին Ոստիկանության կենտրոնական բաժին։ Նախատեսվում է, որ փաստաբանները նվեր են հանձնելու իրավապահներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան