Փաստաբանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Մկրտչյանի հիշատակը
Մինչ փաստաբանների ասուլիսի մեկնարկը ՓՊ նախագահ Սիմոն Բաբայանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել կյանքից անժամանակ հեռացած փաստաբան Արսեն Մկրտչյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ փաստաբանը մահացել է հունիսի 24-ին հիվանդանոցում՝ վթարի ենթարկվելուց մի քանի օր անց։
Գործընկերները նրան ներկայացնում են որպես բարի, ընկերասեր, պատրաստակամ մարդ, պրոֆեսիոնալ փաստաբան։
Արսեն Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Երևան քաղաքի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18.00-ից սկսած։ Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը` սույն թվականի հունիսի 27-ին ժամը 13.00-ին նույն վայրից։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Արսեն Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 26-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
- Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան