Մինսկի խումբը պետք է անհասցե հայտարարություններից զատ սկսի կոնկրետ գործողություններ իրականացնել. Արմենուհի Կյուրեղյան
«Նստացույցը նպատակ ունի մեկ անգամ ևս միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իշխանություններին ազդարարելու, որ Մինսկի համանախագահների եռամիասնության առաքելության շրջանակներում իրենք ունեն որոշակի գործառույթ, որը պետք է ուղղված լիներ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի լուծմանը՝ ՄԱԿ-ի նորմերի, հատկապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում»,-: ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպած նստացույցի ժամանակ Panorama.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Նրա խոսքով՝ ակցիան 120 հազար արցախահայությանը շրջափակումից ազատելու անհրաժեշտության մասին է, որը եռանախագահ երկրների գործառույթների շրջանակներում է:
«Իրենք պետք է անհասցե հայտարարություններից զատ նաև սկսեն կոնկրետ գործողություններ իրականացնել Ադրբեջանի և նրա վարած ցեղասպան գործողության դեմ՝ առաջին հերթին ի շահ հենց իրենց հեղինակության պահպանման: Եթե մենք խոսում ենք արցախահայության շրջափակման մասին և փորձում ենք մոռանալ, որ ռուս խաղաղապահների գործունեության վրա Ադրբեջանի այս քաղաքականությամբ ստվեր է գցվում, ապա մենք ոչինչ չենք ասում: Ռուսաստանը պետք է հասկանա, որ իր խաղաղապահական առաքելության գործունեության վրա լուրջ ստվեր է գցվում Ադրբեջանի՝ Արցախում տարած քաղաքականության արդյունքում:
Ադրբեջանցիներն իրենց անպատիժ գործունեությունն այնքան են տարածել, որ նույնիսկ փաստացի նաև ռուս խաղաղապահներին էին զրկել սնունդ հասցնելու հնարավորությունից: Դրանից ավել ծաղրող գործողություն հնարավոր չեր պատկերացնել խաղաղապահ գործունեություն իրականացնող ռուսական զորակազմի հասցեին:
Ճիշտ է՝ այսօր ՌԴ-ի իշխանությունները շատ ծանր իրավիճակում են, պատերազմ են մղում, բայց պետք է հիշեն նաև, որ ամբողջ ուշադրությունը մի կետում կենտորնացնելով և բոլորովին անուշադրության թողնելով մյուս կետը՝ իրենք իրենց համար էլ են լուրջ խնդիրներ առաջացնում»,-ասաց Կյուրեղյանը:
Panorama.am-44-օրյա պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է, թե Մինսկի խումբն այլևս առաքելություն չունի: Այս իրողության համատեքստում համանախագահ երկրների դեսպանատների դիմաց բողոքի ակցիա կազմակերպելն արդյո՞ք նպատակ ունի վերջիններիս պարտադրելու մինչև վերջ տեր կանգնել իրենց առաքելությանը:
Ա. Կյուրեղյան-«Ադրբեջանն իրավունք ունի ի շահ իրեն նման հայտարարություններ անելու, իսկ մեր իշանույթուններն ի՞նչ պատասխանեցին այդ հայտարարությանը, ոչինչ: Եթե ոչինչ չհայտարարեին՝ էլի լավ կլիներ, բայց իրենք հայտարարեցին, որ Ադրբեջանը ճիշտ է: Իրենք իրենց վարքագծով հայտարարեցին՝ ասելով, թե Արցախն Ադրբեջանի կազմում է, դրանից ավել էլ ինչպե՞ս ասեին, որ Ադրեջանը ճիշտ է:
Բայց այդ առաքելությունն Ադրբեջան չէ, որ տվել է Մինսկի խմբին, որ այսօր ասում է՝ դուք այլևս նման առաքելություն չունեք: Միսնկի խումբն այդ առաքելությունը ՄԱԿ-ի շրջանակներում է ստացել: Ո՞վ է Ադրբեջանը: Եթե վերջինս հայտարարել է, ուրեմն Մինսկի խումբը պետք է համաձայնի՞ այդ հայտարարության հետ, իհարկե՝ ոչ: Բայց առաջնահերթ նաշանակություն ունի մեր իշխանությունների արձագանքը: Եթե մեր իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ իրենք համաձայն են Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն և ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այն որևէ կերպ կարող է կասեցնել և, ինչպես տեսնում ենք, ինչ-որ չափով կասեցնում է համանախագահների գործունեությունը:
Բայց մեր նստացույցը նրա մասին է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրավունք չունեն կասեցնելու իրենց գործունեությունը և պետք է շարունակեն գործել: Առայժմ միջազգայնորեն ճանաչված Արցախի կարգավիճակի լսման միակ ձևաչափը Մինսկի համանախագահությունն է:Ադրեբեջնն իր շահերից է խոսում, և ես շատ կուզեի, որ մեր իշխանություններն էլ իրենց երկրի շահերից խոսելու հնարավորություն, ուժ, բայց ավելի շուտ՝ ցանկություն ու կամք ունենային»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ականները «SOS Artsakh» հնչեցրեցին Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց
- «SOS Artsakh». ՀՅԴ-ն 24- ժամյա նստացույց կիրականացնի ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց
- Բողոքի ակցիա ընդդեմ Արցախի պաշարման. Կանայք կաթնախառնուրդներ են բերել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան