Գեղամ Մանուկյան. Ռուսաստանը շատ ավելի կտուկ գործողությունների պետք է դիմի
Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
Հայաստանում ՌԴ դեսպանության մոտ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ տարբեր դեսպանատների մոտ իրենց նստացույցերը նպատակ ունեն միջազգային հանրությանը մղելու իրականացնելու իրական գործողություններ։
«Տվյալ դեպքում Ռուսաստանը, որը նոյեմբերի 9-ի ստորագրող կողմն է, ունի պարտավորություններ, որի խաղաղապահ առաքելության ներակայությունն այսօր, ցավոք սրտի, միակ անվտանգային երաշխավորն է, և առաջիկա տարիներին էլ ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում կենսական անհրաժեշտություն է ցեղասպանության վտանգի դիմագրավման համար, բայց Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողություններն իրականացնում է նաև ռուս խաղաղապահների նկատմամբ։ Ռուսաստանը շատ ավելի կտուկ գործողությունների պետք է դիմի այսօրվա շրջափակումը վերացնելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու համար»,- ասաց Գ.Մանուկյանը։
Նա նշեց, որ այսպես իրենց խոսքը փոխանցում են ՌԴ դեսպանատուն, որը համապատասխանաբար, ենթադրելի է, տեղ կհասնի Մոսկվա. «Ուղերձների հարց չէ, ժողովրդի, հասարակության պահանջն է։ Այսօր Արցախը, ինչպես Խորհրդային միության ժամանակ Լենինգրադը, բլոկադայի մեջ էր, և այդ բլոկադան ամեն կերպ պետք է ճեղքվի»։
Նա նշեց, որ այսօր ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները սկսում են բանակցություններ. «ԱՄՆ-ն փորձում է շատ արագ ինչ-որ պայմանական խաղաղության պայմանագիր անունով թուղթ ստորագրել, այնինչ Արցախը շարունակում է շրջափակված մնալ»։
«Կյանքը ցույց տվեց, որ թշնամին որևէ բանի առաջ չի կանգնելու, Արցախին հաջորդելու է Սյունիքը, Գեղարքունքը, Երևանը, Երևանի կենտրոնը, կառավարության շենքն ու Կոնդի դաչաները»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Ավելի վաղ ՀՅԴ-ից հայտնել էին. «Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Նստացույցերի նպատակը Արցախում տիրող իրավիճակի վրա միջազգային հանրության ուշադրությունը սևեռելը և ապօրինի շրջափակման հաղթահարման ուղղությամբ անհապաղ գործողություններ ձեռնարկելու պահանջը լսելի դարձնելն է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին