Երևանի քաղաքապետարանն ավտոմեքենաների վաճառք և վարձույթ իրականացնողներին կստիպի կայանել միայն իր հատկացրած տարածքներում
«ՏԻՄ օերնքի 18-րդ հոդվածի համաձայն, համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է այն վայրերի ցանկը, որտեղ թույլատրվում է վաճառքի և վարձույթի նպատակով կայանել ավտոտրանսպորտային միջոցները»,-Արևանի ավագանու այսօրվա նիստում հայտնեց Առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը՝ զեկուցելով օրակարգային հարցը:
Նա հայտնեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 162-րդ հոդվածով նման մեքենաները չսահմանված վայրերում կայանելը սեփականատերերի համար նախատեսում է վարչական պատասխանատվություն:
«Ելնելով վերոգրյալից՝ Երևանի Վարչական շրջանների ղեկավարների տրամադրած հասցեների հիման վրա մշակվել և քննարկմանն է ներկայացվում այս որշման նախագիծը, որով առաջարկվում է Երևանի երեք համայնքներում սահմանել այդպիսի 4 վայր, երկու տեղ Էրեբունի վարչական շրջանում, է մեկական տեղ Նոր Նորք և Շենգավիքի վարչական շրջաններում»,-հայտարարեց Հովիկ Սաֆարյանը:
Ավագանին հաստատեց նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա