Լուկաշենկո. Գունավոր հեղափոխություններ տեղի չեն ունենա, եթե դրա համար երկրում պատճառ չկա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ առանց պատճառի գունավոր հեղափոխություններ տեղի չեն ունենում։ БелТА-ի փոխանցմամբ, Լուկաշենկոն նշել է, որ այսօր չափազանց դժվար ժամանակաշրջան է ինքնիշխան Բելառուսի և ամբողջ աշխարհի պատմության մեջ։
«Նոր գլոբալ հակամարտության վտանգը դեռ այսքան մոտ չի եղել, ինչպես այսօր։ Հերթական անգամ փորձում են պայթեցնել մեր երկիրը, մեր ողջ տարածաշրջանը, ապակողմնորոշել մարդկանց։ Ամեն կերպ ցնցումներ առաջացրեք և այս աղմուկի տակ պարտադրեք ձեր սեփական կանոնները, հաստատեք ձեր կարգը։ Կարգ, որում այլևս չեն լինի ո՛չ մեր երկրները, ո՛չ ժողովուրդները։ Ինչպես ասացի, գունավոր հեղափոխություններ չեն լինում, եթե երկրում դրա համար նույնիսկ չնչին պատճառ չկա»,-ասել է նա։
Լուկաշենկոն նշել է, որ ժամանակակից բելառուսները բախտ են ունեցել ծնվել և ապրել խաղաղ երկնքի տակ:
«Բայց մենք՝ որպես զինվորականներ, քաջ գիտակցում ենք, որ առանց պատերազմի կյանքն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք է»,-ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման